Բարոյականության խնդիր ունեն նրանք, ովքեր ժամանակին շամպայն էին գմփցնում Սերժ Սարգսյանի հրաժարականի առիթով, իսկ հիմա քաղաքական ծամածռությունների նոր պրիստուպի մեջ են. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց 1
««Սերժն է բերել Նիկոլին» թեզը եռանդուն կերպով առաջ են մղում թե՛ նախկին նիկոլականներ, թե՛ որոշ ընդդիմադիր շրջանակներ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրանց մոտեցումների նմանությունը»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
««Սերժն ա բերել Նիկոլին» ասողների 99%-ը «մերժել է Սերժին» 2018թ.-ին։ Նրանց միավորում է կոլեկտիվ սխալը, անհատական մեղքը, անձնական թուլհոգությունը։ Ուստի զարմանալի կլիներ, եթե ձեր մատնանշած շրջանակներին միավորեր ոչ թե մեր դեմ պայքարը, այլ երկրի ապագայով մտահոգությունը։
Կրկնեմ. նրանց ճակատին դրոշմված է 2018թ-ին Հայաստանը կործանման տանելու խարանը։ Բարոյականության և խիզախության խնդիր ունեն բոլոր նրանք, ովքեր ժամանակին շամպայն էին գմփցնում և մաղարիչներ անում Սարգսյանի հրաժարականի առիթով, իսկ հիմա, ապաշխարելու և խոստովանելու փոխարեն, քաղաքական ծամածռությունների նոր պրիստուպի մեջ են։
Բացի բարոյահոգեբանական շարժառիթներից, այդ շրջանակներն ունեն նաև մեկ այլ մոտիվացիա. գալիք ընտրություններին դիրքավորվելու, դեպուտատ դառնալու կամ մնալու խնդիր են լուծում՝ ըստ իրենց։ Կողքից շատ խնդալու և նողկալի են այդ վաղաժամ մրցավազքի պատկերները։ Վարի գնացող երկրի անկումը կանխելու փոխարեն մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել»։
Մանրամասները՝ տեսանյութում: