«2018-ի պսևդոհեղափոխությունը ներքին և արտաքին մի շարք գործոնների համակցություն էր։ ՀՀ 3-րդ նախագահն ու իր թիմը մազոխիստ չէին, որ իրենց դեմ այդքան ժողովուրդ հանեին, դագաղներով ու պսակներով… Ի վերջո, եթե նպատակը լիներ իշխանություն պահելը, կար Մարտի 1-ի օրինակը, որ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջում…»։
Այսօր ԱԺ-ում լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե 2018-ին ՀՀ երկրորդ նախագահ Քոբերտ Քոչարյանի համակիրներից, մերձավորներից ո՞ւմ է տեսել հրապարակում:
Աննա Մկրտչյանը հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը՝ ընդգծելով, որ նա այնտեղ գրել էր, որ այդ շարժումն իր պաշտոնավարման դեմ է, ավելին՝ գրել է, որ որևէ մեկի քթից արյուն չգալու խնդիրն օրհասական հարց է ՀՀԿ-ի համար. «Մենք պատրաստ չենք եղել, ինչպես որոշները կձևակերպեին, մեր աթոռը պահելու համար Երևանի կենտրոնում կազմակերպել այն, ինչը շատ էր ուզում Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ քաղաքացիական պատերազմ, անկայունություն, որի ժամանակ ադրբեջանցիները կհարձակվեին»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, տվեց անդադար շահարկվող՝ «Ո՞վ բերեց Նիկոլին» հարցի պատասխանը։
«Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող բանակցությունները նրա մասին էին, որ Արցախի խնդիրը լուծվում էր: Ինձ որ ասում են՝ սա լուծվող խնդիր էր՝ ինչի՞ չէիք լուծում, ես ասում եմ՝ բա էդ դեպքում ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը Կազանում: Գնացել էր էդ խնդիրը լուծելու, չէ՞: Ինչո՞ւ չեղավ… Որովհետև գուցե այդ խնդիրը լուծելու պահը հասունացած չէր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
««Սերժն ա բերել Նիկոլին» ասողների 99%-ը «մերժել է Սերժին» 2018թ.-ին։ Նրանց միավորում է կոլեկտիվ սխալը, անհատական մեղքը, անձնական թուլհոգությունը։ Ուստի զարմանալի կլիներ, եթե ձեր մատնանշած շրջանակներին միավորեր ոչ թե մեր դեմ պայքարը, այլ երկրի ապագայով մտահոգությունը։
«Հայրենիքը կերան, հայրենիք թողեցի՞ն: Ամեն քայլին մտածում են՝ ժողովրդին գցած լինեն»,- վրդովվում են երևանյան փողոցներում 168.am-ի հարցմանը մասնակից կանայք: