Բաքուն պահանջում է դադարեցնել ԵՄ առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարել է, որ Բաքվին մտահոգում է Հայաստանի տարածքում որևէ երրորդ երկրի ուժի տեղակայումը։ Ըստ նրա՝ «փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում»։

«Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ի որևէ առաքելություն տեղակայելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի», – հայտարարել է Հաջիևը՝ նշելով, թե «առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ, սակայն, այն դառնում է մշտական։

Դրա կազմը, ինչպես նաև մանդատի տարածքը ընդլայնվում են», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ շեշտելով՝ Եվրամիության առաքելությունը տարածաշրջանում ոչ թե խաղաղության ամրապնդմանը նպաստող, այլ մտահոգություններ առաջացնող գործոն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031