Փաշինյանն ունի «ջղայն Նիկոլ» տեսարանի կարիք, որովհետև հասկացավ՝ ձախողվել է. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օպերացիան ձախողվել է, և, որ այս իշխանությունները պատրաստ էին գնալ Բաքու COP29-ի շրջանակում, միայն թե ստանային խոստում, որ Նիկոլ Փաշինյանը կունենա իր ձեռքին թուղթ՝ բովանդակությունն էական չէ, կարևորը՝ լինի գրված «խաղաղություն» բառը, ինչը չստացան:

«Եվ Նիկոլ Փաշինյանը՝ տեսնելով, որ ձախողվում է, որ ունի տեսարանների կարոտ հասարակություն, գնաց տեսարանների: Եվ սկսեց ներքաղաքական «ջղայն նիկոլ» օպերացիան, այսինքն՝ հեղափոխությունը տարավ նոր փուլով:

Դրա նպատակը շատ հստակ է, արդեն ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը և իր ամբողջ թիմը ձախողել է, ֆիասկո է ապրել «խաղաղության պայմանագիր» խոստացված օպերացիայում, և որպեսզի կարողանա հնարավորինս քիչ վնասներ կրել՝ իր իմիջը, իր իշխանությունը, ինչպես ֆուտբոլում են ասում՝ «лучшая защита-это нападение», և Փաշինյանը, միգուցե իր քաղաքական գործընկերների աջակցությամբ կամ հուշումով, նախաձեռնեց այդ 5-6 պաշտոնյաների հեռացման օպերացիան»,- շեշտեց Շարմազանովը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում կապ չունի՝ ով որտեղ է աշխատում, ով է արտաքին գործերի նախարարը, ով է պաշտպանության նախարարը կամ ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս