Մեկը վախենում է՝ ունեցվածքը, մյուսը՝ ազատությունը, երրորդը՝ կոմպրոմատի նյութ դարձած բարոյականության մասին պատրանքը կորցնելուց, և այդպես շարունակ։ Փաշինյանական իշխանության ներկայացուցիչների կրեդոն դարձել է «վախենում եմ, ուրեմն կամ» բնազդային զգացումը, որով նա մինչև այժմ կառավարում է կամակատարներին։
«Ինքն իրեն խայտառակ գնահատական տվեց՝ համարելով «քյասիբի ռադիոյի» նման խոսող: Սա ամբողջությամբ արտահայտում է պետական կառավարման համակարգի մերկությունը և չգոյությունը: Այդ ջղաձգումների պատճառ կարող են լինել բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմության փաստարկված այն բոլոր ձևակերպումները և հիմնավորումները, որոնք ներկայացնում էինք, որ իրականում պետական համակարգ գոյություն չունի, իրականում ամբողջ այդ գործունեությունը տապալված է»,- եզրափակեց Մանուկյանը:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանի վերարտադրելուն են միտված վերջին պաշտոնանկությունները, որպեսզի Փաշինյանը հերթական անգամ մեղավորներ նշանակի, այս անգամ արդեն՝ այն պաշտոնյաներին, որոնց պաշտոնանկ արեց:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ վերջին ժամերին հայտնի դարձած պաշտոնանկություններին, որոնք առնչվում են իրավապահ և ուժային համակարգին՝ Ներքին գործերի նախարարություն, Քննչական կոմիտե և այլն:
Հնարավո՞ր է պաշտոնանկ արված նախարարներին հետագայում տեսնենք ընդդիմության շարքերում: Այս հարցն այսօր տրվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ այդ մարդիկ պետության համար ոչ մի դրական բան չեն արել:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցին և դրա վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագծին, որին ՔՊ-ն չմիացավ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ գերիների վերադարձի խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իր սոցիալ-հոգեբանությամբ և ենթագիտակցությամբ մնացել է նույնը, ինչ եղել է փոքր ժամանակ, և այդպես էլ չի մեծացել:
«Այդ պաշտոնյաներն արժանի են նման ստորացման, նրանք լինելով տարբեր կուսակցության ներկայացուցիչներ՝ մխրճվեցին Նիկոլ Փաշինյանի թիմում։ Նիկոլի համար թիմ, ընկեր, բարեկամ՝ միևնույն է, նա ինքնասիրահարված մարդ է, այդպես էլ պիտի լիներ։ Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերի արած գործերն անուրանալի են, իսկ կան նախկիններ, որոնք մնացին Նիկոլ Փաշինյանի հետ ու աշխատեցին, նրանց նկատմամբ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է վարվում»,- եզրափակեց Ռաֆիկ Անդրեասյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ մի քանի նախարարի պաշտոնանկության վերաբերյալ: