Բազուկով ու կարտոֆիլով աղցան
Բաղադրիչները՝
- 3 միջին չափի բազուկ
- 3 միջին չափի կարտոֆիլ
- 3 ճյուղ նեխուր՝ տերևներով
- 3 պճեղ սխտոր
- 1 ճյուղ մաղադանոս
- 3 ճ/գ ձիթապտղի ձեթ
- 2 ճ/գ կարմիր գինու քացախ
- աղ
- աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն ու բազուկը կեղևով լվացեք: Տարբեր կաթսաներում եփեք բանջարեղենը՝ կարտոֆիլը 25-30 րոպե, իսկ բազուկը 40-50 րոպե:
Եփած կարտոֆիլն ու բազուկը թողեք, թող հովանան, մաքրեք կեղևից, մեծ կտորներով կտրատեք, դրեք մեծ ափսեի մեջ:
Մանր կտրատեք նեխուրը, մաղադանոսն ու սխտորը, լցրեք կարտոֆիլի ու բազուկի վրա:
Ձիթապտղի ձեթը, քացախը, աղն ու պղպեղը պատառաքաղի օգնությամբ խառնեք, լցրեք աղցանի վրա:
Աղցանը մատուցեք 10-15 րոպե հետո:
Խորհուրդ: Ցանկության դեպքում բազուկն ու կարտոֆիլը կարող եք չեփել, այլ փայլաթիթեղով առանձին-առանձին փաթաթել, տեղադրել ջեռոցում ու խորովել: