Բաժիններ՝

Բադրիջաններից թխվածքաճաշ՝ իտալական ձևով

Բաղադրիչները

  • 1 կգ բադրիջան
  • 4 ձու
  • ½ բաժակ կաթ
  • 3 ճ/գ ալյուր
  • փոքրիկ փունջ մաղադանոս
  • 1 ճյուղ խնկածաղիկ
  • ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

Բադրիջանները հաստ շերտերով օղակաձև կտրատեք: Դրեք քամիչի վրա, աղ արեք, վրաները ափսե դրեք, ափսեի վրա՝ ծանր մի բան ու 30 րոպե թողեք՝ այդպես մնան: Ապա լվացեք բադրիջաններն ու չորացրեք:

Բադրիջանները թաթախեք ալյուրի մեջ, թավայի մեջ ձիթապտղի ձեթ լցրեք, միջին ուժգնության կրակի վրա երկու կողմից տապակեք բադրիջանները, յուրաքանչյուր կողմը՝ մոտ 1-2 րոպե: Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել ձեթը: Պատրաստի բադրիջանները տեղադրեք անձեռոցիկի վրա:

Կարդացեք նաև

Մանր կտրատեք մաղադանոսն ու խնկածաղիկը: Թասի մեջ հարեք ձվերը, ավելացրեք կաթը, կտրտած կանաչիները, մի փոքր աղ ու խառնեք:

Տապակին կարագ քսեք, բադրիջանները շերտ-շերտ տեղադրեք, վրան լցրեք ձվի ու կաթի խառնուրդը: Տապակը 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Ուտեստը մատուցեք տաք վիճակում:

Խորհուրդ: Ուտեստն ավելի բազմազան դարձնելու համար բադրիջանների արանքում կարող եք եփած խոզապուխտ դնել ու թխվածքաճաշը աղացած սև պղպեղով համեմել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս