Ի՞նչ խաղաղություն․ Ադրբեջանն ուզում է մեզ վերացնի, սենց ժողովրդին դուխից գցելով՝ կործանվելու ենք, ոնց Արցախը կործանեց, էդպես էլ Հայաստանն է կործանելու․ հարցում

Նիկոլ Փաշինյանն ու իր սատելիտները պարբերաբար նշում են Հայաստանի՝ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։

«Հարավային Կովկասում տևական խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական», «Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը», «ՀՀ-ն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր․ հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք»՝ վերջին շրջանում հիմնականում հենց այս ուղերձներն են հղում ՀՀ իշխանություններն՝ աշխարհին ու ի պատասխան Ադրբեջանից հնչող ագրեսիվ ու նկրտողական հռետորաբանության։

Այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական ու հնարավոր խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև և ո՞ր դեպքում․ 168am-ն այս հարցադրումների շուրջ տեսակետներ է լսել նաև քաղաքացիներից։

«Ուզում եմ հավատալ, որ հնարավոր է։ Այս պահին Ադրբեջանը հաղթող պետություն է․ եթե ինքը կամք ունենա, այդ դեպքում հնարավոր է»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Կարդացեք նաև

«Ես երբեք չեմ լսել, որ Ադրբեջանի նախագահը ՀՀ տերիտորիալ ամբողջականությունը ճանաչելու հայտարարություն անի,- ասաց մեկ այլ զրուցակից՝ նկատելով, որ մուսաֆաթական Ադրբեջանի Սահմանադրության մեջ ամրագրված են այդ երկրի տարածքային պահանջները,- Եթե նույնիսկ այդ պայմանագիրը կնքվի, դա երաշխիք չէ խաղաղության համար։ Ինչքան երկրներ կան, որ խաղաղության պայմանագիր ունեն, բայց 10 օր հետո պատերազմ է սկսում։ Առաջնայինը այդ պայմանագիրը չէ, այլ այն պրոցեսները, որոնք հնարավորություն կտան մեզ տնտեսապես հզորանալ ու դրա հետ միասին՝ անհրաժեշտության դեպքում պարտադրել խաղաղություն»։

«Ի՞նչ խաղաղություն․ Ադրբեջանն ուզում է մեզ վերացնի։ Սաղ օրը խնդրվում ա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Զ.Դ.)․ ռեգիոնալիստ ա դարձել, իսկ ռեգիոնում բոլորը մեզ թշնամի են։ Մեզ հարազատ մենք ենք՝ մեր ազգը, մեր պետությունն ու բանակը․ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, ու պատրաստվենք թուրքին ջարդելու՝ ուրիշ ելք չկա, ժողովրդին սենց դուխից գցելով՝ մենք կործանվելու ենք։ Ոնց Արցախը կործանեց, էդպես էլ Հայաստանն է կործանելու․ էդքան բան»,- վրդովված արձագանքեց մեզ հանդիպած համաքաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս