Հաջորդ շաբաթ Ադրբեջան կժամանի Թոմաս Մելիան
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/041300034535.jpg)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների գծով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Թոմաս Մելիան հաջորդ շաբաթ կժամանի Ադրբեջան՝ քննարկելու համար մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում առկա իրավիճակը:
Այս մասին գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Այս տեղեկատվությունը հաստատել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, որը դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել այդ կապակցությամբ:
Թոմաս Մելիան վերջին անգամ Ադրբեջան է ժամանել 2012 թվականի դեկտեմբերին և հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այդ այցից հետո Ադրբեջանում էլ ավելի է վատթարացել մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում տիրող իրավիճակը: Այս տարի Ադրբեջանում ձերբակալվել են բազմաթիվ ակտիվիստներ: