Բաժիններ՝

«Ահեղ դատաստանի ժամացույցը» ցույց է տալիս «24:00-ից 2 պակաս». ՌԴ ԱԳ փոխնախարար

«Ահեղ դատաստանի ժամացույցը», որը խորհրդանշում է միջուկային սպառնալիքի պատճառով աշխարհում լարվածության աստիճանը, ցույց է տալիս «(24:00-ից) 2 պակաս», բայց դա չի նշանակում, որ էսկալացիայի գործընթացն անշրջելի է, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես կասեի, որ այս ժամացույցը հիմա ցույց է տալիս (24:00-ից) երկու րոպե պակաս, բայց դա չի նշանակում, որ ժամացույցի սլաքների առաջընթացն անշրջելի է: Բայց տեղի ունեցողին պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ»»,- ասել է փոխնախարարը։

Ռյաբկովն ընդգծել է, որ «զինվորականները պետք է չոր պահեն վառոդը, քանի որ սցենարները կարող են շատ տարբեր լինել»։

Նա նաև ասել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Անդրեյ Բելոուսովի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի վերջին զրույցից հետո Վաշինգտոնն ու Մոսկվան խուսափել են էսկալացիայի նոր փուլից։

«Ռուսական կողմից ուղարկված ազդանշանը հասել է Վաշինգտոն»,- պարզաբանել է նա։

«Ահեղ դատաստանի ժամացույցը» Չիկագոյի համալսարանի «Ատոմային գիտնականների տեղեկագիր» ամսագրի նախագիծն է, որը սկսվել է 1947 թվականին Հյուսիսային Ամերիկայի առաջին ատոմային ռումբի ստեղծողների կողմից:

Ժամանակ առ ժամանակ ամսագրի շապիկին հայտնվում է ժամացույցի պատկեր, որտեղ ժամի և րոպեի սլաքները ցույց են տալիս մի քանի րոպե մինչև կեսգիշեր: Մինչև կեսգիշեր մնացած ժամանակը խորհրդանշում է միջազգային իրավիճակի լարվածությունը և միջուկային զենքի մշակման առաջընթացը։ Կեսգիշերն ինքնին խորհրդանշում է միջուկային կատակլիզմի պահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս