ՀՀ-ն ևս 6 ամսով երկարաձգել Է ԵԱՏՄ-ից ռուսական հացահատիկի արտահանման արգելքը

ՀՀ-ն ևս 6 ամսով երկարաձգել է ԵԱՏՄ-ից 3-րդ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Արգելքը տարածվում է ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկաձավարի, ինչպես նաև արևածաղկի ձեթի վրա:

Արգելքի նախորդ որոշման ժամկետը լրանում է 2024 թ. հուլիսի 2-ին։

Արգելքը վերաբերում է ռուսական հացահատիկին, որը ՀՀ-ն` որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ստանում է ավելի շահավետ պայմաններով։

«Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Նշենք, որ ՀՀ–ում կա հացահատիկի տեղական արտադրություն, սակայն այն ապահովում է երկրի կարիքների մի մասը և, հետևաբար, չի արտահանվում:

Տեսանյութեր

Լրահոս