«Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել ու դագաղները այլևս թռչող բումերանգներ են». Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դագաղի թարս սալտոն… Նիկոլը քաղաքական մշակույթ բերեց առանց կանոնների մարտերը՝ դագաղներով, սեւ լենտերով, զզվելի ֆեյքային կանալիզացիայով։

Քաղաքական սլենգում ես չեմ սիրում հայհոյանքն ու առանց կանոնների մարտերը։

Բայց երբ ցածրակարգ բնազդներից էպիկական հաճույք ստացող հանրային սեգմենտին ոգեշնչում ես քո ընդդիմախոսների դագաղներով ու ֆեյսբուքյան մեյնսթրիմի ամենօրյա մենյուն անեծքն ու հայհոյանքն է՝ պադմասկովյեից մինչեւ գլենդել նա դանու, պիտի պատրաստ լինես նաեւ բումերանգի հակառակ էֆեկտին։

Ծանրաքաշ կանայք, ովքեր պլիսեցկայայի թեթեւաքայլությամբ մասնակցում էին նիկոլի կազմակերպած բոլոր թաղումներին, պիտի հասկանան, որ իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել ու դագաղները այլեւս թռչող բումերանգներ են։

Ու հարցի գինն այն է, որ էս մարդիկ համառորեն չեն հասկանում, որ այն, ինչ արել են ու անում են՝ զզվելի է ու բումերանգը այլեւս ամեն օր հարվածելու է իրենց հակահիգիենիկ մռթին։

Բումերանգի սալտոն դեռ որեւէ մեկին չի հաջողվել չեղարկել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930