Հակառակորդը ՀՕՊ ստորաբաժանումներում հերթական մարտավարական զորավարժություններն է անցկացնում. Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Մինչ ՀՀ կոլաբորանտ իշխանությունները փորձում են բոլոր պայքարողներին որակել որպես «պատերազմի հրձիգներ», «հինգերորդ շարասյուն», «ռսի գործակալ» և այլ անհեթեթ պիտակներով, իրենք էլ մտնում են «խաղաղության մարտիկի» կեղծ շղարշի ներքո, հարևան հակառակորդը ՀՕՊ ստորաբաժանումներում հերթական մարտավարական զորավարժություններն է անցկացնում:

«Վարժանքների ընթացքում անձնակազմերը հաջողությամբ կատարել են «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային կայանքը մարտական պատրաստության բերելու, հայտնաբերված պայմանական հակառակորդի օդային թիրախները վնասազերծելու առաջադրանքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վստահ եմ՝ այս ամենը խիստ ձևական բնույթ է կրում, հոգու խորքում Ադրբեջանը պատրաստվում է «խաղաղության»…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930