Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Աբդոլահիան հեռախոսազրույց
Իրանական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Կողմերը, ըստ հաղորդագրության, քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Ռուսական կողմը կրկին խստիվ դատապարտել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության գրասենյակի վրա ապրիլի 1-ին Իսրայելի ավիահարվածը։
Ընդգծվել է, որ դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա ցանկացած հարձակում, որի անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով, կտրականապես անընդունելի են, ինչպես նաև քաղաքական սպանությունները։
Հաստատվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի խնդիրների համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ հանձնառությունը։
Ընդգծվել է երկու կողմերի շահագրգռվածությունը քաղաքական և դիվանագիտական համագործակցության, ինչպես նաև առևտրատնտեսական փոխգործակցության հետևողական աճի հարցում, այդ թվում՝ տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման և փոխադրումների ոլորտում։