ԵԽ պատգամավորները Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Էնթոնի Բլինքենին կոչ են անում ապահովել Հայաստանի անվտանգությունը

Եվրոպական խորհրդարանի 24 պատգամավոր՝ այդ թվում՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են անում ապահովել Հայաստանի անվտանգությունը։

Այս մասին X-ի իր միկրոբլոգի գրառմամբ հայտնում է Նատալի Լուազոն։

«Մինչ Եվրոպական Միությունն ու Միացյալ Նահանգները ուժեղացնում են իրենց աջակցությունը Երևանին, մենք՝ Եվրախորհրդարանի 24 պատգամավորներս, կոչ ենք անում Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Էնթոնի Բլինքենին ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- նշված է գրառման մեջ։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել էին Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930