«Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմի վճռորոշ պահում է». Բլինքեն
Ուկրաինան Ռուսաստանի հետ իր պատերազմում «վճռորոշ պահում է» և արևմտյան ավելի շատ օգնության հրատապ կարիք ունի, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը` դժգոհելով Կոնգրեսում Ուկրաինային բազմամիլիոնանոց օգնության փաթեթի հաստատումը ձգձգելու կապակցությամբ:
Ֆրանսիա այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում Էնթոնի Բլինքենը «բացարձակապես էական» է համարել Ուկրաինային պաշտպանվելու համար անհրաժեշտ մատակարարումները շարունակելը` հատկապես երբ խոսքը վերաբերում է ռազմամթերքին և հակաօդային պաշտպանությանը:
«Դա ևս մեկ պատճառ է, թե ինչու նախագահ Բայդենի՝ Կոնգրեսին ուղղված լրացուցիչ բյուջետային պահանջը պետք է կատարվի հնարավորինս արագ», – ընդգծել է Բլինքենը:
ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները շարունակում են խոչընդոտել Ուկրաինայի համար 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի հաստատումը: