Բաժիններ՝

Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանները փոխվել են, բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, որը հնարավոր էր համարել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ 1991 թվականի սահմաններին վերադառնալու շուրջ:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաիայի միջև հակամարտության սկսվելուց ի վեր աշխարհաքաղաքական իրադրությունը և երկու երկրի սահմանները փոխվել են: Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ։

«Աշխարհաքաղաքական իրադրությանն արմատապես փոխվել է, փոխվել են և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի Դաշնության սահմանները։ Մենք ունենք չորս նոր սուբյեկտ, և դա չի կարելի հաշվի չառնել, սա նոր իրողություն է, որի հետ, անշուշտ, բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել»,- ասել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031