Բաժիններ՝

Բժիշկը ալկոհոլի սիրահարների մոտ գնահատել է դեմենցիայի զարգացման հավանականությունը

Նյարդաբան Ջորջ Նաասանը խոսել է ուղեղի վրա ալկոհոլի ազդեցության մասին և գնահատել խմիչքը չարաշահողների մոտ դեմենցիայի զարգացման հավանականությունը: Բժշկի խոսքերը մեջբերում է Everyday Health-ը։

Նաասանն ասել է, որ ալկոհոլը թունավոր ազդեցություն ունի ուղեղի բջիջների վրա, աստիճանաբար նրանք մահանում են, ինչը հանգեցնում է շարժողական և ճանաչողական գործառույթների վատթարացման։

«Ամենից հաճախ վնասվող հատվածը կարևոր է հիշողությունների մշակման համար: Այս վնասվածքով մարդիկ կարող են մեծ դժվարություններ ապրել կարճաժամկետ հիշողության կորստի պատճառով»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է նյարդաբանը։

Բացի այդ, Նաասանը զգուշացրել է, որ ալկոհոլի չարաշահումը կապված է դեմենցիայի հետ: Ուղեղի հիվանդության այս տեսակը, ինչպես նշել է բժիշկը, զարգանում է վիտամին B1-ի անբավարարության կամ ալկոհոլի հետևանքով ուղեղի դեգեներացիայի պատճառով։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս