Փաշինյանի ասուլիսը թուրք-ադրբեջանական գործակալ լինելու իր հավատարմությունն էր տերերին. Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի մարտի 12-ի ասուլիսն առաջին հերթին իր տերերի համար էր, որպեսզի ապացուցեր՝ իր կարգավիճակին՝ թուրք-ադրբեջանական տանդեմի գործակալի, հավատարիմ է և իրականացնում է այն ծրագրերը, որի համար Հայաստանում իրեն բերել են իշխանության։
«Առիթ ունեցել եմ ասելու, որ ինքն իր ծրագրի առաջին կետն իրականացրել է՝ Արցախն արդեն ադրբեջանականացրել է և հիմա ջանադրաբար իրականացնում է Հայաստանի «Էրմենիստանացումը», և դա տարօրինակ զուգադիպությամբ՝ սկսել է հենց իր ծննդավայրից՝ Տավուշից։
«Ինքը խոսում է Տավուշում գյուղեր զիջելու մասին այն ժամանակ, երբ հենց մեր աչքի առաջ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ զավթելով մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր։ Փոխանակ Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին խոսի սրա մասին, դեռ խոսում է, թե էլ ինչեր կարող է տալ։
Սա, իհարկե, համոզում է այն միտքը, որ ինքը թուրք-ադրբեջանական գործակալ է, և իր ցանկացած քայլ երբ սկսում եք այս տեսակետից տեսնել՝ ամեն ինչ հասկանալի է դարձնում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Մինասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում