Բաժիններ՝

Ավստրալիան կուտիլիզացնի Taipan ուղղաթիռները՝ չնայած դրանք ստանալու Ուկրաինայի խնդրանքին

Ավստրալիան մտադիր է ուտիլիզացնել MRH90 Taipan ուղղաթիռները՝ չնայած դրանք իրեն հանձնելու մասին Ուկրաինայի խնդրանքին․ հայտնում է ABC հեռուստաալիքը։

Ուղղաթիռները դուրս են գրվել սեպտեմբերին՝ նախատեսված ժամկետից 14 ամիս շուտ, կապված անվտանգության խնդիրների հետ։ 2023թ․ հուլիսի վերջին MRH-90 Taipan ուղղաթիռը կործանվեց Ավստրալիայի հյուսիս-արևելքում՝ ավստրալացիների և ամերիկացիների համատեղ զորավարժությունների ժամանակ։ Այն ժամանակ ուղղաթիռում չորս ավստրալացի զինվորական կար, որոնք բոլորը զոհվեցին։

«Մենք ռիսկերը գնահատում ենք այլ կերպ։ Մենք պատերազմի մեջ ենք», – ասել է Անտոն Բոգդանովիչը՝ Սիդնեյի ուկրաինացի ցուցարարներից մեկը։ Ավստրալիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն ասել է, որ ինքը հույս ունի, որ դեռ հնարավորություն կա. «Քանի որ մենք դեռ ոչ մի պատասխան չենք ստացել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս