Սպիտակ լոբով ու լոլիկով աղցան
Բաղադրիչները՝
- սպիտակ լոբի- 800 գ
- ձիթապտղի ձեթ- 150-200մլ
- լոլիկ- 3 հատ
- կծու պղպեղ- 1 հատ
- լայմ- 1 հատ
- կանաչ սոխ
- մաղադանոս
- աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լոլիկը եփեք, հոսող ջրի տակ լվացեք, թողեք քամվի: Լվացեք, չորացրեք ու խորանարդաձև կտրատեք լոլիկը: Օղակաձև կտրատեք կծու պղպեղը:
Կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրատեք: Լայմի հյութը քամեք:
Բոլոր բաղադրիչները բացի լոբուց ավելացրեք լոլիկին, խառնեք:
Լոբու վրա լցրեք ձիթապտղի ձեթը, աղ ու պղպեղ արեք: Խառնեք: Վրան լցրեք լոլիկի խառնուրդը:
Աղցանը մեկ ժամով թողեք սառնարանում ու կարող եք մատուցել: