Արևմտյան մի շարք երկրներ փորձում են Ղարաբաղի շուրջ իրավիճակը ապակայունացնել

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արևմտյան մի շարք երկրներ փորձում են ապակայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։

Նրա խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչները մի քանի տարի է՝ փորձում են ռուս խաղաղապահներին վտարել Ղարաբաղի տարածաշրջանից։

Պեսկովն ընդգծել է, որ նախկինում այս պայքարն ընթանում էր «դիվանագիտական դիմակներով», իսկ այժմ Արևմուտքի փորձերը դառնում են ավելի բաց և ուղղակի։

«Մի շարք երկրներ դեռևս փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչը, ի դեպ, հանգեցրեց նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ որոշ երկրներ արդեն դժվար թե հավակնեն միջնորդական դերակատարման, քանի որ նրանք կողմնապահ են»,- «Ռոսիա-1» ալիքի եթերում ասել է Պեսկովը։

Նա նաև ընդգծել է, որ «ոչ ոք չի կարող տարածաշրջանում ապահովել այն կայունությունն ու անվտանգությունը, որքան Մոսկվան»։

Տեսանյութեր

Լրահոս