Վիզայի ազատականացման հարցում Թուրքիան ԵՄ-ից «արդար մոտեցում է» պահանջում

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) մի շարք ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես հանդիպումներ են տեղի ունեցել ԵՄ հանձնաժողովի նորարարության, ուսումնասիրության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով պատասխանատու Լիանա Իվանովայի, հարևան պետություննների հետ հարաբերությունների ու դրանց ընդլայնման հարցերով պատասխանատու Օլիվեր Վարհելյիի և ներքին շուկայի հարցերով պատասխանատու Թերի Բրետոնի հետ:

Հանդիպումներից հետո թուրք նախարարը հայտարարություններ է արել Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզայի ազատականացման շուրջ ընթացող շփումների վերաբերյալ:

Նշելով, որ այն շահեկան է երկու երկրների համար՝ հավելել է. «Վիզայի ազատականացման հարցում Թուրքիային որպես զրուցակից պիտի ավելի արդար վերաբերմունք ցույց տալ»:

Տեսանյութեր

Լրահոս