44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը հրավիրել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանին
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նոյեմբերի 13-ին գրավոր նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանին և սպասում է նրա արձագանքին։ «Ազատության»-ը փոխանցել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Նամակը քիչ առաջ ուղարկել ենք Արցախի ներկայացուցչական շտաբ և սպասում ենք նրան քննիչ հանձնաժողովում»,-նշել է Քոչարյանը։