Հարցվածների շուրջ 50 տոկոսն Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ է համարում. GALLUP International Association
ՀՀ ամբողջ տարածքում «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերության անցկացրած հարցմանը մասնակցած քաղաքացիների 52 տոկոսը համոզված է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Այս մասին լրագրողներին հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ հավելելով, որ սա այս թեմայով անցկացված երրորդ հարցումն է:
«Քաղբանտարկյալների առկայության համոզմունքը հայտնած քաղաքացիների 47.2 տոկոսը, որպես քաղբանտարկյալ՝ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունը:
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի անունը հնչեցրել է հարցման մասնակից քաղաքացիների՝ 21.5, և Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի անունն ասել է 19.1 տոկոսը»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ հարցվածների 25 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, և միայն 23 տոկոսն է համոզմունք հայտնել, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան:
Նազելի Ստեփանյան