Դարձել ենք մի պետություն, որն առաջնորդվում է սեզոններով. Վահան Բաբայան

Երբ տարբեր կառույցներ մշտապես խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի կամ ագրեսիայի մասին` հիմնվել միայն Լեմկինի անվան ինստիտուտի տարածած հայտարարության վրա՝ անլուրջ է։ 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը՝ խոսելով հոկտեմբերի 31-ին Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի տարածած հայտարարության մասին՝  Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հավանականության վերաբերյալ։

«Ռազմական էսկալացիան միշտ էլ հավանական է եղել, նույնիսկ ավելի վատ կանխատեսումներ են եղել։ Եթե համացանցում հետևեք, կա մի խումբ, որը գրում է՝  Ադրբեջանը հարձակվելու է 10 օր հետո։

Ցավոք, դարձել ենք մի պետություն, որն առաջնորդվում է սեզոններով, այսինքն՝ սեզոնային անվտանգության պետություն ենք դարձել։

Կարդացեք նաև

Ընդդիմության մեջ մի մաս կա, որ ինչքան իշխանությունն է մանիպուլացնում, որ՝ տեսեք, եթե Փաշինյանին չընտրեք կամ նրան դեմ լինեք, պատերազմ կսկսվի, այնքան էլ ընդդիմությունն է ասում, որ եթե Փաշինյանին չհեռացնենք՝ պատերազմ կսկսվի։ Ինչ-որ բան ասելուց պետք է հստակ հասկանալ, թե ինչ ես ասում»,- նշեց Վահան Բաբայանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության խաչմերուկ»  հայեցակարգին, Վահան Բաբայանը նկատեց՝ այսօր Հայաստանը ո՛չ խաղաղության խաչմերուկին է, ո՛չ պատերազմի։

«Մենք խաղաղության և պատերազմի արանքում ենք»,- նկատեց նա։

Խոսելով ընդդիմության և Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունների մասին՝ Վահան Բաբայանը հարց բարձրացրեց՝ Նիկոլ Փաշինյանին չընտրած մարդիկ ինչո՞ւ չեն ընտրում այլ առաջնորդի։

«Ինչո՞ւ իշխանափոխություն չի լինում, մեկ պարզ պատճառով, որ անուններ փոխելով, բայց նույն մարդկանց ամբիոնների վրա կանգնեցնելով՝ բան չի փոխվելու, որովհետև ընդդիմության մոնոպոլիզացիան, որը կա, պետք է առաջին հերթին պատուհաններ բացի այլ մարդկանց համար, բայց հակառակն է տեղի ունենում։ Հրապարակն ազատ է, մենք չենք կարողանում, դուք գնացեք՝ արեք». սա մոտեցում չէ»,- եզրափակեց Վահան Բաբայանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս