Ես նույնիսկ չեմ զարմանա, որ «Հայաստան» դաշինքը դա կլինի, Քոչարյանի պատգամավորները դա կլինեն, չգիտեմ՝ արդեն այնտեղ ով ում բարեկամն է, վաղը քննիչ հանձնաժողով ստեղծեն՝ ով բերեց Նիկոլին, ու մեղադրանքներ ներկայացնեն Սերժ Սարգսյանին: Չեմ զարմանա, որ դա նախաձեռնեն իրենք: Բայց մի զարմանալի բան կա այստեղ. Այդ հանձնաժողովը եթե նախաձեռնվի, իրենք իրենց են հայտնաբերելու, որովհետև իրենք էլ են եղել այդ հրապարակներում: Ո՞նց է ստացվում, որ բոլոր Սերժին մերժողներն այսօր Քոչարյանի կողմնակիցներն են»:
Ընդդիմադիր դաշտում գործող ուժերն իշխանափոխության հարցի շուրջ չեն կարող համախմբվել. չեն կարող, որովհետև կա քաղաքական ուժերի ամբիցիաների հարց։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։ «Ընդդիմադիր դաշտում շատ բարդ է, որովհետև պետք է կարողանալ ճիշտ պահի զսպել ամբիցիաները, գնալ զիջումների, կարճ ասած՝ իրական քաղաքականությամբ զբաղվել։ Մինչդեռ մարդկանց թվում է, […]
Իշխանափոխության նպատակով Հայաստանում կարող է համախմբում տեղի ունենալ անգամ առանց կուսակցությունների. փոխվել են ժամանակները, հիմա արդեն ակտուալ չեն քաղաքական պրոցեսները միայն քաղաքական կուսակցությունների շուրջ համախմբումով պայմանավորելը, որովհետև, եթե կա մի լիդեր, որը ցանկանում է Հայաստանում իշխանափոխություն անել, նա դա կարող է անել՝ առանց ընդդիմադիր ուժերի համախմբման. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանը:
«Ռազմական էսկալացիան միշտ էլ հավանական է եղել, նույնիսկ ավելի վատ կանխատեսումներ են եղել։ Եթե համացանցում հետևեք, կա մի խումբ, որը գրում է՝ Ադրբեջանը հարձակվելու է 10 օր հետո»։
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ցավով և զարմանքով է արձանագրում՝ 30 տարվա հաղթանակներն իշխանությունները մսխել են 44 օրում:
«Այն տեսլականը կամ կարծիքը, որ ունենք և բարձրաձայնել ենք, ցավոք, այսօր տեղ չի գտնում հասարակության լայն շրջանակների մոտ: Եթե աջակցեին մեր տեսակետներին, ապա չեմ կարծում, որ այս խնդիրները նման ձև կմնային: Ամեն օր հաշվելով, թե քանի՞ օր է փակ լինելու Լաչինի միջանցքը, եկանք հասանք այն իրավիճակին, որ արդեն այնտեղ անցագրային կետ դրվեց: Հիմա նորից շարունակում ենք հաշվել»,- ասուլիսի ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի կարծիքով՝ սեպտեմբերյան ագրեսիային հաջորդած միջազգային արձագանքներն ինչ-որ առումով կարողացան զսպել ադրբեջանական նմանատիպ ռազմական ագրեսիաների փորձերը: Ըստ նրա՝ հենց սա է դրդել թշնամուն նախաձեռնել այլ բնույթի գործողություններ՝ ինչպես, օրինակ, էկոակտիվիստների օպերացիան:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն արձանագրում է՝ Բերձորի միջանցքի շրջափակումը գեոքաղաքական միջոցառում է, որի շրջանակներում Ալիևը փորձում է վերջնականապես լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ առկա անվտանգային մարտահրավերների և ներքաղաքական անկայունության համատեքստում անդրադարձավ վերջին 4.5 տարիների հանրային տրամադրություններին: