Պրահայի հայտարարությունը Արցախի մահախոսականն էր. Գրանադայում Փաշինյանը դա ֆիքսեց թղթի վրա.Մամիջանյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր պետք է քննվեր Նարեկ Մալյանի վերաբերյալ արդարացման դատավճռի դեմ դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը («Չաուշեսկուների» գործը): Նիստը հետաձգվեց:
Հաջակցություն Նարեկ Մալյանի՝ դատարանի բակում էին նրա աջակիցները, հանրային ու քաղաքական գործիչներ:
168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադառնալով «նոր Հայաստանի» նոր իրավական գործընթացներին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նկատեց.
«Մենք խոսում ենք մի խմբակի մասին, որն ունակ է պատերազմի ժամանակ Արցախում գտնվող պաշտոնաթող նախագահի հանդեպ շինծու քրեական գործ հարուցել:
44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 5-ին, երբ նախագահ Սարգսյանն Արցախում էր, հենց այդ օրը նրա հանդեպ հարուցվեց քրեական շինծու գործ»:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը մեր հարցադրմանն ի պատասխան՝ անդրադարձավ նաև Գրանադայի քառակողմ հայտարարությանը՝ Պրահայի գործընթացի համատեքստում:
«Պրահայի հայտարարությունը եղել է Արցախի Հանրապետության մահախոսականը:
Եթե հիշում եք, Պրահայի հայտարարությունից հետո շատերս ասում էինք, որ բանավոր հայտարարությունը չի կարող համարվել պետության կողմից ընդունված դիրքորոշում. դրա համար երևի ինքը որոշել է նաև ստորագրել:
Նոնսենս է. Ադիբեջանը չէր եկել, բայց Փաշինյանը բան է ստորագրել, որ բխում է Ադրբեջանի շահերից»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Խոսելով Նարեկ Մալյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, Մամիջանյանն ասաց, որ նա քաղբանտարկյալ է, իսկ նրա շուրջ մեկնարկած գոծընթացներն ընդամենը նրան լռեցնելու փորձ են:
«Նարեկը, ինչպես և մնացած քաղբանտարկյալները, որոնց թիվն արդեն մի քանի տասնյակ է, այս փորձությունից ավելի ուժեղացած են դուրս գալու»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում