«Էդ նույն թուրքերը փախած գնում էին 90-ականներին». Հարցում՝ «Արցախի խնդիրը հնարավո՞ր է լուծել, և ո՞վ պետք է լուծի»

Արցախը շուրջ 6 ամիս շրջափակված է, 120 հազար արցախահայերն առերեսվում են հումանիտար աղետի:

Ադրբեջանական կողմն օրերս դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը:Արգելապատնեշին են բախվում նաև միջազգային բոլոր որոշումներն ու հայտարարությունները, երբ հարցը հասնում է արցախահայությանը շրջափակումից ազատելուն, Ադրբեջանին՝ Հաագայի դատարանի կայացրած որոշումը պարտադրելուն:

168.am-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում՝ քաղաքացիներից հետաքրքրվելով՝ Արցախի խնդիրը հնարավո՞ր է լուծել, և ո՞վ պետք է լուծի:

«Դասականորեն պետք է լուծի կառավարությունը, իշխանությունը, բայց աշխարհում ուժն է թելադրում իրավունքը: Հիշենք Խրիմյան Հայրիկին. նա դեռ 100 տարի առաջ էր ասում՝ ունեք երկաթե շերեփ, ձեր բաժինը կունենաք, չունեք՝ ոչինչ չեք ունենա,- նշեց քաղաքացիներից մեկը՝ վստահեցնելով,- Աղերսելով, մուրալով՝ ոչնչի չենք հասնելու: Ոչ մեկի համար հետաքրքիր չէ այն մարդը, որն իրեն չի պաշտպանում»:

Կարդացեք նաև

Մեր զրուցակիցներից մեկը ցավով արձանագրեց՝ միջազգային հանրությունը տարիներ շարունակ այս հարցով խաբել է հայությանը՝ նկատելով, որ հույսը պետք է դնել սեփական ուժերի վրա:

«Այնտեղի կառավարությունն էլ նորմալ չի աշխատում, այստեղինն էլ: Սպասողական վիճակը ոչ մի տեղ չի տանում՝ եղավ Փառուխը, մյուսը…,- նկատեց մեկ այլ քաղաքացի՝ հիշեցնելով,- Էդ նույն թուրքերը փախած գնում էին 90-ականներին, բայց պետք է զենք ունենաս»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս