Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մոսկվայի մարզում Կիևի կողմից ԱԹՍ-ներով հարձակման փորձը կանխելու մասին

Ռուսաստանի զինված ուժերը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշել են ուկրաինական ինքնաթիռային տիպի երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք մոտենալիս են եղել Մոսկվայի մարզի օբյեկտներին։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում:

«Այսօր կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի երեք անօդաչու թռչող սարքերով Մոսկվայի մարզի տարածքի օբյեկտների վրա ահաբեչական գրոհ իրականացնելու փորձը: Բոլոր անօդաչու թռչող սարքերը ճնշվել են էլեկտրոնային պայքարի միջոցներով, ինչի արդյունքում կորցրել են կառավարումը և կործանվել», – ասել են պաշտպանության նախարարությունում։

Գերատեսչությունը հավելել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս