«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը դատապարտում է Արմեն Աշոտյանի կալանավորումը` այն գնահատելով ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդում

ՀՀ գործող քաղաքական ռեժիմի հրահանգով կալանավորվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Քաղաքական հետապնդումները ներկա վարչակազմի բացահայտ ձեռագիրն է` կեղծ մեղադրանքներով բանտարկել իշխանությանը քննադատողներին:

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը դատապարտում է Արմեն Աշոտյանի կալանավորումը` այն գնահատելով ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդում, վերջինիս քննադատական խոսքը լռեցնելու համար։

ՀՀ-ում ներկա ռեժիմի օրոք ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը և ձերբակալությունները դարձել է օրինաչափ գործելաոճ, ինչի արդյունքում հարյուրավոր ընդդիմադիրներ հայտնվում են կալանավայրերում ու բանտերում։ Սա ոչ այլ ինչ է, քան պետության` մասնավորապես Արցախի հանձնման գործընթացից հասարակության ուշադրությունը շեղելու հերթական փորձ։

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը հետևողականորեն պայքարելու է գործող վարչակազմի դեմ` համոզված լինելով, որ դրանից ազատվելուց հետո միայն հնարավոր կլինի կառուցել պաշտպանված և հզոր հայրենիք։

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս