Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի Չինաստանում դեղամիջոցների մշակմանը
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը հինգ տարվա ընթացքում 50 միլիոն դոլար կնվիրաբերի առողջապահության համար դեղամիջոցների մշակման Պեկինի գլոբալ ինստիտուտին (GHDDI): Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Ըստ հիմնադրամի հաղորդագրության՝ այս միջոցները կուղղվեն ինֆեկցիոն հիվանդությունների (ներառյալ՝ տուբերկուլյոզը և մալարիան) դեմ դեղամիջոցների մշակման աջակցությանը, որոնցով վարակվում են այն երկրներում, որտեղ ապրում են ցածր և միջին մակարդակի եկամուտ ունեցող մարդիկ, ինչը կնպաստի գլոբալ առողջապահական իրադրության բարելավմանը։
GHDDI ոչ առևտրային հետազոտական կազմակերպությունը 2016 թ.-ին համատեղ հիմնադրվել է Պեկինի կառավարության, Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի և Ցինխուայի համալսարանի կողմից:
GHDDI-ին նույն չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերեն նաև Պեկինի իշխանությունները։ Ցինխուայի համալսարանը կշարունակի օգնություն ցուցաբերել կազմակերպությանը հետազոտական հարթակներ կառուցելու, զարգացած ձեռքբերումների իրականացման և կադրերի պատրաստման գործում:
GHDDI-ի ղեկավար և Ցինխուայի համալսարանի պրոֆեսոր Դին Շենն ասել է, որ GHDDI-ն ձգտում է առողջապահության գլոբալ խնդիրները լուծել նոր դեղամիջոցների մշակումն արագացնելու ճանապարհով: