Վահան Քերոբյանը հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1107993.jpg)
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը։
«Բարձր եմ գնահատել հայ և իտալացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, ընդհանուր հետաքրքրությունները, ինչպես նաև երկու երկրների տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայությունը։
Հյուրերին ներկայացրել եմ Տնտեսության արդիականացման միջոցառումը և Գագարին ներդրումային նախագիծը, որոնց շրջանակներում ևս կարող ենք ծավալել արդյունավետ համագործակցություն»։