Ցավում եմ, բայց Հայաստանի իշխանությունից գոմի հոտ է գալիս Վրաստանի իշխանության հետ համեմատ. Բոզոյան

«Այն, ինչ այսօր կատարվում է Վրաստանում՝ այսօրվա Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտության ուղիղ արդյունքն է: Մինչև ռուս-ուկրաինական պատերազմի սկսելը հակասությունն այդքան մեծ չէր»,- «Դեպի ո՞ւր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ Վրաստանի երկու քաղաքական հոսանքներն էլ կողմ են, որ Վրաստանը գնա ԵՄ, ՆԱՏՕ անդամ դառնալու ճանապարհով:

Նա նշեց, որ մամուլի ազատության, դեմոկրատիայի մակարդակով մոտավորապես նույնն են, ինչ Հայաստանում է: Վրաստանը, ըստ Բոզոյանի, ֆանտաստիկ զարգացում է ապրում ներդրումների մասով:

«Աջարիայում թուրքական ներդրումներն արդեն փոխարինվել են չինականով:  Արագ սննդի կետերում արդեն թուրքեր չեն աշխատում: Թուրքական փոքրիկ թաղամաս կա, որը մնացել է և արդեն չնչին դեր է կատարում: Ռուսական, չինական, հնդկական ներդումներ բերելով՝ իրենք ըստ էության կարողացան փոխել այդ իրավիճակը: Երբ համեմատում ես ՀՀ այսօրվա իշխանության հետ՝ կներեք, գավառականության, գոմի հոտ է գալիս»,- նշեց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս