Որևէ բան չեմ ասի. Պաշտպանության փոխնախարարը՝ Արցախում տեղի ունեցած դիվերսիայի մասին

Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին հարց ուղղեցին փետրվարի 5-ին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացրած դիվերսիայի վերաբերյալ, սակայն նա հրաժարվեց թեմայի առնչությամբ որևէ հարցի պատասխանել։

«Որևէ բան չեմ ասի»,- նշեց Արման Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ սահմանների ընդհանուր իրավիճակին և տեղեկությանը, որ թշնամին կրակել է Սոթք գյուղի ուղղությամբ, Պաշտպանության փոխնախարարը նկատեց.

«Իմ անընդհատ պատասխանը կցանկանամ հնչեցնել՝ մեր լրատվական ծառայությունը շատ ակտիվ տարածում է տեղեկատվություն։ Ես նորից ասեմ՝ չեմ պատասխանելու որևէ հարցի։ Հնչած տեղեկությունների մասին մեր լրատվականը անմիջապես տեղեկություն տարածում է։ Լրացուցիչ հարցերի այսօր չեմ ցանկանում պատասխանել»,- շեշտեց Պաշտպանության փոխնախարարը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս