Այս առանձնահատուկ օրն ուզում եմ մտածել ադրբեջանական բարբարոսության զոհ դարձած հայերի մասին․ Բուայե

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն շնորհավորել է Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ չմոռանալով հայերի մասին։

«Ինձ մնում է միայն շնորհավորել ձեր սիրելիներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Բայց այս առանձնահատուկ օրը ես ուզում եմ մտածել ադրբեջանական բարբարոսության զոհ դարձած հայերի մասին։ Եկեք չմոռանանք նրանց մասին»,- գրել է Բուայեն։

Օրեր առաջ Վալերի Բուայեն Լաչինի միջանցքի փակման հետ կապված դիմել էր միջազգային հանրությանը՝ խնդրելով խստորեն դատապարտել տեղի ունեցածը։

Տեսանյութեր

Լրահոս