«Մեր դիմադրության ճակատը անցնում է Ստեփանակերտով. Արցախի իշխանություններից շատ բան է կախված». Հայկ Նահապետյան
168TV-ի եթերում Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ զրուցել ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ:
«Արցախի իշխանություններից շատ բան է կախված: Այսօր մեր դիմադրության ճակատը անցնում է Ստեփանակերտով և ոչ Երևանով, ի դեպ, ինչպես 1988-91թթ.: Արցախի իշխանությունները պետք է գիտակցեն այս մեծ առաքելությունը և պատասխանատվությունը, որ իրենց ուսերին դրված է»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում