«Իմ տպավորությամբ, ադրբեջանական կողմը փորձում է նոր մարդիկ հավաքագրել ցույցը շարունակելու համար, քանի որ Արցախի իշխանությունները չեն գնում զիջման». Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. Ադրբեջանական կողմը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին կրկին չի հաջողվել իրենց մոտեցնել հանքավայրին: Այսպես, ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, «պատվիրակությունը, որը բաղկացած է էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարությունների, էկոնոմիկայի նախարարությանը կից գույքի հարցերով պետական ծառայության և «AzerGold» ՓԲԸ-ի ներկայացուցիչներից, հանդիպում է անցկացրել ռուս խաղաղապահների շտաբում, հայտնել է մոնիթորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը:

Հանդիպմանը ևս մեկ անգամ նշվել է, որ ներկայացված ճանապարհային քարտեզի համաձայն պետք է իրականացվեն «Ղըզըլբուլաղ» ոսկու և «Դեմիրլի» (Կաշեն ու Դրմբոն) պղնձամոլիբդենային հանքերի զննումներ, լուծվեն համապատասխան մոնիթորինգի և գույքագրման աշխատանքների կազմակերպման հարցերը։

Հերթական անգամ անհրաժեշտ պայմաններ չստեղծվեցին մոնիթորինգային խմբի կողմից հանքավայրերի զննություն իրականացնելու համար և ձեռք չբերվեց առաջադրված խնդիրների կատարումը»,–նշել է Մամեդովը։

Իմ տպավորությամբ, ադրբեջանական կողմը փորձում է նոր մարդիկ հավաքագրել ցույցը շարունակելու համար, քանի որ Արցախի իշխանությունները չեն գնում զիջման և թույլ չեն տալիս նրանց մտնել հանք»:

Տեսանյութեր

Լրահոս