«Այս ամենը մեզ համար պարզ էր դեռ 2018 թվականից». Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ այս բողոքի ակցիան այն ամենի քաղաքական արձագանքն է, ինչ արդեն երեք օր է՝ կատարվում է Արցախում։

«Երեք օր է՝ Արցախում տեղի է ունենում հումանիտար բլոկադա, արցախցին չունի գազ, վաղը կամ այսօր չի ունենա լույս, և այս ողջ ընթացքում մենք գործ ունենք մի կոնկրետ իրավիճակի հետ, որտեղ այն մարդիկ, որոնք պարտավոր են այս խնդիրների լուծման մասին մտածել, ովքեր պարտավոր էին անել ամեն ինչ, որ չհասներ սրան, այդ մարդիկ զբաղված են տարատեսակ ոչնչաբանություններով։ Նրանք զբաղված են ադրբեջանցիների օրակարգը սպասարկելով։ Այս ամենը մեզ համար պարզ էր դեռ 2018 թվականից, 2018 թվականից սկսած սրանք՝ այս շենքը բռնազավթած բորենիների ոհմակը, ամեն ինչ արել է, որ այս օրերը մոտենան՝ իր բոլոր գործողություններով, անգործությամբ»,- հայտարարեց Նարեկ Սամսոնյանը։

Ըստ նրա, այսօր ժողովուրդը մտածում է ոչ թե լավ ապրելու, այլ գոնե ապրելու իրավունքը պահելու մասին։

«Այսօր ԱԺ-ից այդ բորենիներն ասում էին, թե Ադրբեջանն է ճանապարհը փակել, ինչո՞ւ եք կառավարության մոտ ցույց անում։ Ալիևի կոշիկները լիզողներ, ցույց ենք անում, որովհետև ձեր պատճառով է այս ամենը եղել, դուք եք այս երկիրը բերել ու կանգնացրել այստեղ։ Մենք այստեղ ենք ցույց անում, որովհետև ձեզ նման բորենիները, որոնք զավթել են աթոռները, մնալու դեպքում համազգեստավորների ընտանիքներն էլ են սգավոր դառնալու»,- շեշտեց Նարեկ Սամսոնյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս