«Հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչություններից կողմից՝ համագործակցաբար». ԱԳՆ խոսնակ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն էր տարածել, որում հանդիպման առաջարկ էր արել Նիկոլ Փաշինյանին, սակայն կառավարությունից այն փոխանցել են ԱԳՆ-ին։

«Հայաստանի Հանրապետության վարչապետը oգոստոսի 8-ի իր ուղերձում հայտարարեց, որ «մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»։ Ես լիովին կիսում եմ այս գնահատականը և ուրախ էի կարդալ այդ խոսքերը։

Դրական եմ գնահատում նաև լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ ինձ հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։

Կարդացեք նաև

Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր»,- նշել էր Վերոնիկա Զոնաբենդը։

168.am Արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց, թե ԱԳՆ-ից ո՞վ պետք է ընդունի Վերոնիկա Զոնաբենդին, և ե՞րբ է նախատեսվում հանդիպել նրա հետ։

«Հանդիպման առաջարկը օգոստոսի 10-ին փոխանցվել է։ Հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչություններից կողմից՝ համագործակցաբար»,- հակիրճ նշեց Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, կրկին նամակներ է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31