Մունդիալ-2022․ օրվա հանդիպումները
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի երկրորդ օրը տեղի կունենա ևս երկու հանդիպում։
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կմրցի Լեհաստանի թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
Ֆրանսիայի եւ Լեհաստանի հավաքականները նախորդ անգամ պաշտոնական հանդիպում ունեցել են Եվրո-1996-ին ընտրական փուլում։ Առաջին խաղը Լեհաստանում ավարտվել է 0:0 հաշվով, երկրորդ խաղը Ֆրանսիայում՝ 1:1 հաշվով։
Դրանից հետո թիմերն անցկացրել են երեք ընկերական խաղ՝ վերջինը 2011 թվականին։ Երկու անգամ 1:0 հաշվով հաղթել են ֆրանսիացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի՝ 0:0:
Օրվա երկրորդ խաղում Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հետ։ Սա կլինի թիմերի առաջին հանդիպումը։
Այս զույգերի հաղթողները իրար դեմ կխաղան քառորդ եզրափակիչում։
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Ֆրանսիա – Լեհաստան` 19:00 (Երեւանի ժամանակ)
Անգլիա – Սենեգալ՝ 23:00