Դատարան ներկայանալուց խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Էրեբունու վարչական տարածքում հայտնաբերել և Բաղրամյանի բաժին են տեղափոխել 38-ամյա Աշոտ Թ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով դատարան ներկայանալուց խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի: