![](/banners/BeFunky-design.jpg)
«Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը, նրանք ի տարբերություն ձեզ՝ հիշողություն ունեն…»․ Հասմիկ Պապյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/pizap-20.jpg)
ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետության հրապարակի ճարտարապետական կոթողների քարերը ծակելով, դակելով, լույսեր վառելով, միևնույն է չենք դառնալու ոչ Փարիզ, ոչ էլ Նյու Յորք… Մենք ապրում ենք բզկտված, դժբախտ, զավակներ և տարածքներ կորցրած, դեռևս հողին չհանձնված և գերության մեջ գտնվող զինվորներով, մշուշապատ ապագայով Հայաստանում: Փայլփլուն, արհեստական տոնածառով, ահռելի ծախսեր անելով չեք կարողանալու ամոքել մեր վերքերը, առավել ևս չեք հաջողելու մեզ զվարճացնել…Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը, նրանք ի տարբերություն ձեզ՝ հիշողություն ունեն…»։