«Հայաստան ժամանած երկու ադրբեջանցիներին վարչապետի գրպանային ԱԱԾ-ն ոչ միայն չհայտարարեց անցանկալի անձ և չվտարեց, այլև «խորիմաստ» լռեց, իսկ ազգային գործչին համարում է անցակալի անձ». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամիսներ առաջ ինչ-որ համաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել երկու ադրբեջանցի պատգամավորներ։

Նրանց ընդունեց վարչապետ կոչեցյալը։ Նրանք Երևանից լուսանկարներ հրապարակեցին, հայտարարելով, որ այն իրենց պատմական հայրենիքն է և շուտով վերադառնալու են։ Վարչապետի գրպանային ԱԱԾ-ն ոչ միայն նրանց չհայտարարեց որպես անցանկալի անձանց և չվտարեց, այլև «խորիմաստ» լռեց։ Իսկ ֆրանսահայ ականավոր ազգային գործիչ Մուրադ Փափազյանը համարվում է անցանկալի անձ և նրա մուտքը Հայաստան արգելվում է։

Մեկնաբանություններն ավելորդ են»։

Տեսանյութեր

Լրահոս