Հերթական օպտիմալացման պոտենցիալ զոհերը

2018-ից հետո Կառավարության որդեգրած օպտիմալացման քաղաքականությունը ներթափանցեց նաև Երևանի քաղաքապետարանի   բուժսպասարկման առաջնային օղակ՝ պոլիկլինիկաներ: Քաղաքապետարանում վստահ են, որ օպտիմալացումը թույլ կտա զարգացնել պոլիկլինիկաները, ընդլայնել բժշկական ծառայությունները: Այս անգամ անխուսափելի զարգացումը սպառնում է «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություններին: Դրանք կմիավորվեն «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության հետ: «Արաբկիր մանկական պոլիկլինիկան՝ «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հետ, «Սարի Թաղ» պոլիկլինիկան»՝ «Թիվ 17 պոլիկլինիկային», «Նորագավիթ պոլիկլինիկան» ՝ «Թիվ 13 պոլիկլինիկային», և «Նուբարաշեն» պոլիկլինիկան»՝ «Նոր Արեշ» պոլիկլինիկային: Որոշումը միանշանակ չեն ընդունել Երևանի ավագանու անդամները: Դժգոհ են նաև քաղաքացիները:

Թե ինչ եղավ այն ոլորտներում, որոնք կառավարող գերատեսչությունները օպտիմալացվեցին այս իշխանության թեթև ձեռքով, տեսանելի է արդեն մի քանի տարի:  2018թ. մայիսին Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը»։ Բայց փակեց գյուղնախարարությունը, ու ոլորտը 4 տարի շարունակ միայն անկում է գրանցել։ Փակեցին սփյուռքի նախարարությունն ու խարխլեցին տարիներ շարունակ քայլ առ քայլ ստեղծված հարաբերությունները: Հիմա էլ հերթը հասել է առողջապահական ոլորտին, մասնավորապես՝ պոլիկլինիկաներին, որոնք տարեկան սպասարկում են  շուրջ 1 մլն 400.000 քաղաքացու: Պոլիկլինիկաներից հիմնականում օգտվում են տարեցներն ու երեխաները։ Եթե պոլիկլինիկաները ֆիզիկական մատչելիություն չունենան, դիմողների թիվը կարող է կրճատվել, ու այս որոշումով, չի բացառվում, որ մարդիկ կգերադասեն օգտվել ավելի մոտ գտնվող մասնավոր բուժհաստատություններից, քան այլ թաղամաս տեղափոխված պետական պոլիկլինիկական ծառայություններից:

Ինչ խնդիր է լուծվում պոլիկլինիկաների օպտիմալացումով և ինչ խնդիրներ կառաջանան բնակիչների ու բուժաշխատողների համար, մեկնաբանում է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս