«Եթե մի իշխանություն խաբում է իր հանրությանն ամենահեշտ ապացուցելի հարցերում, էլ ի՞նչ եք սպասում դրանից ավելի լուրջ և գաղտնի թեմաների վերաբերյալ»․ Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե մի իշխանություն խաբում է իր հանրությանն ամենահեշտ ապացուցելի հարցերում՝ օրինակ, Երևանի կենտրոնում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակիցների թիվը կեղծելով, էլ ի՞նչ եք սպասում դրանից ավելի լուրջ և գաղտնի թեմաների վերաբերյալ:
Իսկ որպեսզի ինքներդ համոզվեք հանրավաքի մասնակիցների քանակի և որակի հարցում, մեկ անգամ եկեք Ֆրանսիայի հրապարակ:
Հ.Գ. հանրահավաքի սկիզբ է հայտարարվում օրինակ 19:00, քանակական ապոգեյին է հասնում 21:00 , սրանք 18:00-ին գալիս նկարում են,տարածում այդ նկարներն ու իրենք իրենց հրճվում: Ի՞նչ է սա, եթե ոչ խեղկատակություն:
Ի դեպ, կարող են օրինակ 13:00-ին նկարել ու անասելի բերկրանքի մեջ ընկնել: Վստահաբար, այդ ժամին ավելի քիչ մարդ կա հրապարակում…»։

Տեսանյութեր

Լրահոս