Ծոծրակներդ կտեսնեք, բայց այս շարժումը պառակտված չեք տեսնի. Վանեցյան

«Իշխանական մամուլը և ինչ–որ մարդիկ սկսեցին ասել շարժումը պառակտվելա, տապալվելա, գնացել են։ Հիմա եկել եմ ստեղ, որ ասեմ, լսեք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի։ Չի կարող պառակտվել մի բան, ինչը վերաբերումա մեր երկրին, մեր հայրենիքին, մերժողովրդին»,– Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ «մեր տղերքն իրենց ամենաթանկը տվել են ամենաթանկին, բայց մենք չենք կարողանում ազատվել իրենց սպանած իշխանությունից»։

«Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր մեղավորները շաը կարճ ժամանակում պատժվելու են»,– խոստացավ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, այսօր չեն կարող խոսել Հայաստանի անվտանգային համակարգի մասին, որովհետև այս իշխանությունները քանդեցին այն։

«Երբ անվտանգությունը կա, մենք այն չենք զգում, բայց երբ մի փոքր խարխլվում է, միանգամից սկսում ենք զգալ։ Հիմա ունենք արտագաղթ, տնտեսական անկում, չունենք ներդրումներ, ինչո՞ւ չկան երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ, սրանք միայն պարտվողական քաղաքականություն են առաջ տանում, սրանք մեզ հոգեբանորեն ճնշում են, ասում են՝ եթե մենք գնանք՝ լինելու է պատերազմ։ Սո՛ւտ են ասում, պատերազմն իրենք են, պատերազմն իրենք են բերել, հիմա էլ պատերազմից սարսափած ու մեզ վախեցնելով կառչած մնում իրենց աթոռներից»,– հայտարարեց նա։

Մանրամասները տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս