Bloomberg-ը բացահայտել է ՆԱՏՕ-ի հունիսին ընդունվելիք նոր ռազմավարության մանրամասները
Bloomberg գործակալությունը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի անանուն ներկայացուցչին, հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում, որն ընդունվելու է ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովում, Մադրիդում, Ռուսաստանի վարքագիծը կարող է նշվել որպես «անմիջական սպառնալիք»:
Գործակալության տվյալներով՝ փաստաթղթում հիշատակվելու է նաև Չինաստանը և նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բացի այդ, կքննարկվի «պարտադրանքի և ագրեսիայի առջև խոցելի հարևան երկրներին»” ավելի արդյունավետ աջակցությունը:
«Դաշնակիցները, հավանաբար, բաց կպահեն հարաբերությունների վերսկսման հնարավորությունը, եթե Մոսկվայի վարքագիծը փոխվի»,- գրում է գործակալությունը ՝ վկայակոչելով դաշինքի ներկայացուցչի խոսքերը:
Ինչպես հիշեցնում է գործակալությունը, ռազմավարության նախորդ՝ 2010-ի տարբերակում Ռուսաստանը նշված էր որպես «գործընկեր», այժմ այդ ձևակերպումը կվերացնեն: