Մեծ Բրիտանիան 57 մլն դոլար կտրամադրի Ուկրաինային մարդասիրական օգնություն ցույց տալու համար
Մեծ Բրիտանան 45 միլիոն ֆունտ ստեռլինգ (57 միլիոն դոլար) կտրամադրի Ուկրաինայի հակամարտության հետեւանքով տուժած առավել խոցելի անձանց օգնություն ցույց տալու համար: Ինչպես ասված է թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, այդ միջոցները կուղղորդվեն ՄԱԿ-ի կառույցներին եւ հումանիտար կազմակերպություններին:
«Բրիտանական օգնությունն Ուկրաինայում կաջակցի նրանց, ովքեր առավել խոցելի են, առանձնապես կանանց եւ երեխաներին, որոնց հանդեպ ծառացած է սեռական բռնության եւ շահագործման վտանգը»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Լիզ Թրասը: 15-ական միլիոն ֆունտ ստեռլինգ (19-ական միլիոն դոլար) կփոխանցվի ՄԱԿ-ի՝ Ուկրաինայի համար հումանիտար հիմնադրամին եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին: Եվս 10 միլիոն ֆունտ ստեռլինգ (12,6 միլիոն դոլար) կստանան փախստականներին օգնող հումանիտար կազմակերպությունները Մոլդովայում, իսկ 5 միլիոն ֆունտ ստեռլինգ (6,3 միլիոն դոլար)՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան:
Ֆինանսական փաթեթի ընդհանուր չափը, որը Մեծ Բրիտանիան տրամադրել է Ուկրաինային մարդասիրական օգնություն ցույց տալու, ինչպես նաեւ այն երկրներին օժանդակությունն ապահովելու համար, որոնք ընդունել են ամենից շատ ուկրաինացի փախստականների, կազմում է 220 միլիոն ֆունտ ստեռլինգ (278 միլիոն դոլար): Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը հայտնել է, որ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության սկզբից Ուկրաինայից ավելի քան 5,5 միլիոն փախստականներ են ժամանել նրա հարեւան երկրներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: