Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2022/05/1082372.jpg)
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանի հետ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Թուրքիա-Իրաք ռազմական համագործակցության գերագույն խորհրդի նիստին առնչվող հարցեր: